Wednesday, 08 05 2024
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով

Հանրապետության հրաշքը. Սարդարապատում այսօր հնչեց կարևորը

2018 թվականի մայիսի 28-ին Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի տոնակատարությունն անշուշտ առանձնահատուկ էր և, առաջին հերթին, ոչ կլոր հոբելյանի՝ 100-ամյակի առիթով: Դա, ինչ խոսք, ունի իր առանձնակի նշանակությունն օրվա խորհրդի իմաստով, սակայն բուն առանձնահատկությունն այն է, որ մայիսի 28-ի տոնակատարությունը տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ շրջադարձային իրականության պայմաններում, որը ինքնին նշանակալի է հայ ժողովրդի պատմության նորագույն փուլի համատեքստում:

Այստեղ, իհարկե, Առաջին հանրապետության, հայկական պետականության վերստեղծման այդ փայլուն, միաժամանակ հուզիչ, խիստ ոգեղեն պատմական էջի հետ կապը խորհրդանշական է, սակայն ի վերջո խորհրդանիշներն ու խորհրդանշականությունը համաշխարհային քաղաքականության համատեքստում մշտապես ունեցել են ու ունենալու են իրենց տեղն ու դերը, ընդ որում՝ կարևոր տեղն ու դերը, և դրանք միայն Հայաստանում չէ, որ արձանագրվում են, և դրանց վրա միայն Հայաստանում չէ, որ կառուցվում են ընթացիկ քաղաքականության դրվագներ ու էջեր:

https://www.youtube.com/watch?v=UQOguDZG7qM

Այդ իմաստով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթը՝ հանդիսավոր արարողության շրջանակում, անխոս հնարավոր է դիտարկել իբրև այդ խորհրդանշականության վրա կառուցվող նոր քաղաքականության դրվագ, որում բավականին հստակ շեշտադրումների և միաժամանակ զգայական ազդեցիկ ֆոնի համադրությամբ մատնանշվել են հայկական պետականության առանցքային խնդիրներ ու նաև նոր Հայաստանի հիմնարար մեկնակետեր՝ ինքնիշխանություն, անկախություն, պետականության գերակայություն, պետականությունն անձնական շահերին ստորադասելու բացառում, պետական վերնախավի անձնական նվիրվածություն պետությանն ու հայրենիքին, անձնական օրինակի և առաքելության զգացումի գերակայություն, քաղաքացիների իշխանության անբեկանելիություն և դրա ոտնահարման փորձի բացարձակ մերժում: Սրանք ուղերձներ են, որոնք ուղղակի բխում են Առաջին հանրապետության պատմական օրինակից, և առանցքային հարցն այստեղ այն է, որ տասնամյակներ շարունակ այդ օրինակը լինելով նորանկախ Հայաստանում պարբերաբար հիշատակվող և դիտարկվող՝ երբևէ ըստ էության չի եղել վերարտադրվող, այսինքն՝ կյանքի կոչվող:

Ի վերջո, խնդիրը միայն Սարդարապատի հերոսամարտը չէ և միայն ռազմական ճակատամարտի գնալիս չէ, որ պետք է լինի քաղաքացու և վերնախավի լիակատար միասնություն ու ներդաշնակություն: Վերջին հաշվով, շահած ճակատամարտի և չավարտված պատերազմի պայմաններում ապրող պետությունն ըստ էության գտնվում է մի յուրօրինակ Սարդարապատում, բայց այս դեպքում արդիական իմաստով՝ կրթական, քաղաքացիական, ժողովրդավարական, տնտեսական, նաև քաղաքական ու քաղաքակրթական Սարդարապատում, որտեղ, ինչպես ռազմական ճակատամարտում, պահանջվում են յուրաքանչյուրի նվիրումն ու անձնական օրինակը, միաժամանակ դրա շրջանակում նաև յուրաքանչյուրի շահի և իրավունքի անխտիր պաշտպանությունը՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Դա է լինելու գրավականը, որ այսօր և վաղը մենք պարտավորված չլինենք մեր անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականության իրավունքը փրկել ռազմական ճակատամարտում:

Դրա համար մենք պարտավոր ենք շահել մեր կրթական, իրավական, տնտեսական, քաղաքացիական ճակատամարտը՝ կառուցելով մեր պայքարն ու գործունեությունն այն արժեքների վրա, որոնց վրա կառուցվել է 100 տարի առաջ Սարդարապատի սխրանքն ու Առաջին հանրապետության իսկապես հրաշքը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում