ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի Բրյուսելում կքննարկեն Իրանի հետ միջուկային ծրագիրը պահպանելուն ուղղված քայլերը՝ ԱՄՆ-ի՝ դրանից դուրս գալուց հետո, գրում է «Վեստի»-ն։
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է բարձրացնի Ւրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային գործերի վերաբերյալ հարցեր։
Բրյուսելում կքննարկվի նաև Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորությունը՝ Նիկոլաս Մադուրոյի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։
Բանակցությունների համար առանձին թեմա է նաև իրավիճակը Գազայի հատվածում։








































