Իտալիայի վարչապետի պաշտոնակատար Ջուզեպե Կոնտեն հրաժարվել է կառավարություն ձևավորելու փորձերից։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկրի նախագահը վետո է դրել վարչապետի պաշտոնակատարի առաջարկած էկոնոմիկայի նախարարի թեկնածությանը։
Կոնտեն հայտարարել է, որ նախագահին է վերադարձրել վարչապետի պաշտոնակատարի իր մանդատը։
Այդ մասին հայտնի է դարձել կիրակի՝ վարչապետի և նախագահի հանդիպումից հետո։ Ջուզեպե Կոնտեն իր կաբինետի նախարարների ցանկը ներկայացրել է նախագահ Սերջո Մատարելային՝ հույս ունենալով կոալիցիոն կառավարություն ձևավորել։
«Ես հրաժարվեցի կառավարություն ձևավորելու մանդատից, որն առաջարկել է նախագահ Մատարելան»,-հայտարարել է Կոնտեն նախագահի հետ հանդիպումից հետո։
Նոր կառավարություն ձևավորելու համար խոչընդոտ է հանդիսացել էկոնոմիկայի նախարարի թեկնածուի քննարկումը։











































