Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

100 տարի անց. Առաջին Հանրապետությունից` Նոր Հայաստան

Այսօր տոնում ենք Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը: Սկզբունքորեն ճիշտ է փորձագիտական այն վարկածը, որ օրվա խորհուրդը և տոնի անվանումն իրար չեն համապատասխանում: Դարեր շարունակ Հայաստանը զրկված է եղել անկախությունից, և մայիսի 28-ն ավելի շուտ անկախության վերականգնման օր է: Նոր Հանրապետության կառավարման ձևը, ժողովրդավարական ու ընտրական ինստիտուտների նշանակությունն այդ պարագայում երկրորդական նշանակություն են ունեցել: Առաջին Հանրապետությունն, ըստ էության, ծնունդ է մեզանից դուրս՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոնների:

Ընդամենը երկու և կես տարվա պատմություն ունեցած Հանրապետության վախճանը նույնպես առավելապես հետևանք է արտաքին գործոնների: Այս հանգամանքն, իհարկե, չի նշանակում, որ մեր ժողովուրդն արժանի չէր անկախությանը, կամ որ՝ Առաջին Հանարապետության էլիտան պատասախանատու չէ անկախության կորստի համար: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի ազատության, անկախության ձգտում: Ընդ որում, այդ ճակատամարտերը կանխորոշեցին ոչ միայն Հանրապետության ծնունդը, այլև ապահովեցին մեր ժողովրդի անվտանգությունը, սեփական հողի վրա ապրելու նրա իրավունքը: Պատահական չէ, որ Մայիսի 28-ն ավելի շատ ասոցացվում է ոչ թե անկախության, այլ հենց՝ Սարդարապատի, մյուս ճակատամարտերի հետ: Առաջին Հանրապետության պատմությունը չափազանց հակասական է. երազանքներ ունեցող, բայց անկախությանն անպատրաստ էլիտա, Մեծ Հայաստանին ձգտող, սակայն իրական հայրենիքի արժեքը չգնահատող քաղաքականություն, բազմաթիվ ներքին և արտաքին պրոբլեմներ, որոնք չարժանացան համակարգային լուծման՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով:

Առաջին Հանրապետության ծնունդն արգասիք է տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի, Առաջին Հանրապետության վախճանը հետևանք է հայ ավանդական քաղաքական մտքի տկարության: Ազգային մաքսիմալիզմը, որը բնորոշ էր դաշնակցական էլիտային, ոչ մի կապ չուներ Առաջին Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հետ: Իրական հայրենիքի ներքին խնդիրները լուծելու փոխարեն՝ Առաջին հանարապետության հիմնադիրները հետապնդեցին Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան ստեղծելու միանգամայն անիրատեսական ծրագիրը: Արդյունքն այն էր, որ նրանք Առաջին Հանրապետության փլատակների վրա խմում էին Սևրի` ոչինչ չասող, կիրառական նշանակություն չունեցող պայմանագրի կենացը:

Այնուամնենայնիվ, Առաջին Հանրապետությունը մեր ազգային երազանքի կարևոր հանգրվանն էր, կառավարման համեմատաբար ժողովրդավարական մոդելի կրող: Եթե չլինեին մեր ժողովրդի ազատության ձգտումը, հերոսական պայքարը, Առաջին Հանարապետությունը, չէին լինի նաև Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները, այսօրվա Հայաստանը: Մաիսի 28-ն արժևորման և խորհելու օր է, դասեր քաղելու և անցյալին նայելու կարևոր մի ամսաթիվ:

Առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը խորհրդանշական կերպով համընկավ Նոր Հայաստանի կայացման, մեր նորագույն պատմության շրջադարձային և բեկումնային էջի հետ: Թավշյա հեղափոխությունը իր մեջ կրում է հայ ժողովրդի քաղաքական պատմության պոզիտիվ իմպուլսները, դրական իմաստով` երեք հանրապետությունների քաղաքական մշակույթների ռացիոնալ հատվածների կրողն է` Նոր Հայաստանում դրանք զարգացնելու, ապագայի տեսլական դարձնելու համար:

Պատմությունը ճշգրիտ գիտություն է և հասարակագիտական խորքային վերլուծությունների հիման վրա` էմոցիոնալ և հեղափոխական բադարիչներից դուրս է գնահատում իրադարձությունների նշանակությունը, դրանց ու անցյալի, այսօրվա և ապագայի փոխկապակցվածությունը: Դժվարանում ենք տաք հետքերով գնահատել թավշյա հեղափոխության քաղաքական, քաղաքակրթական հետևանքը, մանավանդ` հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ է և, անշուշտ, տակավին ունենալու է վերելքի և վայրէջքի հանրգրվաններ: Դժվար է պատմագիտության տեսանկյունից հստակ պատասխանել` արդյո՞ք թավշյա հեղափոխությունը վերականգնեց վերջին քսանամյակում ոչնչացված Երրորդ հանրապետությունը` ինստիտուցիոնալ, գաղափարա-քաղաքական, աշխարհահայացքային, արժեքային հարթությունների վրա, թե՞ ականատեսն ենք Չորրորդ հանրապետության ծնունդին: Մինչ ժամանակը կտա մեր օրերի շրջադարձային իրադարձությունների պատմական էպիկրիզը, հաստատապես կարող ենք պնդել, որ Նոր Հայաստանը սնվել է նաև Առաջին հանրապետության ակունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում