Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ձերբակալել են ավելի քան 70 մարդու՝ հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ բոլոր ձերբակալվածները նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներն են:
Ոստիկանների խոսքերով՝ Մուրսիի կողմնակիցները ձերբակալվել են այն պատճառով, որ չեն համաձայնեցրել իրենց ակցիաներն իշխանությունների հետ: Բացի այդ` ընդդիմադիրներից ոմանք քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա: