Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Մեզ թվում է՝ բացասականի դեմ պայքարելը յուրաքանչյուրի գործն է, բացի մեզնից. Տիգրան Մուկուչյան

Ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի հրավերով դեկտեմբերի 7-ին Երևանում հանրային քննարկման դրվեցին 2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական, 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ առաջարկ է եղել դպրոցներում դահլիճներ տրամադրել, եթե չկա որևէ այլ դահլիճ, և այն էլ՝ բացառապես դասաժամերի ավարտից հետո: Բուհերի դեպքում կուսակցություններն առաջարկել են թույլատրել հանդիպումների անցկացումն ուսանողների հետ՝ մեկնաբանելով, որ գերադասելի է այս կերպ անցկացնել, քան այլ՝ թաքնված ձևերով, չնայած, ըստ Մուկուչյանի, գերադասելի է, որ ուսանողների շրջանում քարոզչություն չլինի:

ԿԸՀ նախագահը բարձրաձայնեց մեկ այլ մտահոգության մասին ևս: «Անհայտ լրատվամիջոցների անհայտ լրագրողներ են հայտնվում՝ իրենց վկայականներով, սրա լուծումը ես չեմ պատկերացնում: Մենք գնացել ենք ծայրաստիճան ազատության: ԿԸՀ-ում հավատարմագրում իրականացնում ենք մեկ նպատակով՝ սահմանափակ տեղերի խնդիր կա. որպեսզի մի լրատվամիջոցից չգան մի շարք ներկայացուցիչներ, և մեկ այլ լրատվամիջոց չզրկվի այդ հնարավորությունից»,- ասաց նա: Մուկուչյանը նշեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրատարածքներում հավատարմագրումներ անցկացնելու խնդիր չի առաջ քաշվել, քանի որ այդ դեպքում ստուգումների, գրանցելու գործընթացը երկար է տևում:

ԿԸՀ նախագահը նշեց, որ առաջարկվել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել՝ սահմանելով հետևյալ կարգը. կաշառք ստացած և ինքնակամ այդ մասին հայտնած անձինք ազատվում են պատասխանատվությունից: Սա, ըստ Մուկուչյանի, խթան է, հարցի լուծման տարբերակ, քանի որ կաշառքը հանցակազմ է, որ երկու կողմ ունի՝ կաշառք տվողն ու ստացողը: Դիտարկմանը, թե ինչ լուծում կարելի է առաջարկել այն դեպքերի համար, երբ հարևանները դուռը թակում են, առաջարկում ընտրել իրենց թեկնածուին: «Անկեղծ, մեր դուռը չեն թակել: Ընդհանրական, բայց հետաքրքիր խնդիր է: Մենք անընդհատ մտածում ենք, որ բացասական երևույթի դեմ պայքարելը յուրաքանչյուրի գործն է, բացի մեզնից: Եթե չենք պայքարել, ուրեմն եկեք չտրտնջանք»,- ասաց նա: Իբրև անկաշառ ընտրության լավագույն օրինակներ՝ նա նշեց, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ գործող համայնքի ղեկավարը չի ընտրվում:

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ կաշառք հանցակազմը լատենտային հանցագործությունների շարքին է դասվում. այսինքն՝ այն դժվար բացահայտելի է, դրա դեմ մի շարք մեթոդներով են պայքարում: Ըստ Հովհաննիսյանի՝ ավելի հեշտ մեխանիզմ է՝ պարզապես չվերցնել այդ կաշառքը: «Եթե բարձրագոչ հայտարարություններ ենք անում, հետո գնում, կաշառք ենք վերցնում, հետո նորից հանցանք ենք գործում՝ գալիս, հայտարարում ենք այդ մասին: Բանական մարդը դժվար հինգ հազար դրամով գայթակղվի: Կանխարգելման լավագույն միջոցներն ընտրված են, մնացածը մեր՝ յուրաքանչյուրիս խնդիրներն են»,- ասաց նա:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նկատեց՝ ընտրակաշառք հասկացությունը միայն «քեշ» փողի տեսքով չի լինում: Նրա համոզմամբ՝ մինչև չունենանք գիտակից հասարակություն, ոչինչ չի փոխվի: Սևակ Հովհաննիսյանն էլ նշեց մի օրինակ. շատերը խորհուրդ են տալիս՝ կաշառք են առաջարկում, գնացեք, վերցրեք, ընտրեք՝ ում ուզում եք: Նա կարծիք հայտնեց, որ պատասխանատվություն պետք է նախատեսվի նաև այս խորհուրդը տվողների համար:

ԿԸՀ նախագահը, անդրադառնալով սոցիալական ցանցերում քարոզչության իրականացումը վերահսկելու անհրաժեշտությանը, նշեց, որ Facebook-ում իրականացվող քարոզչության սահմանափակման մասին այս պահին խոսելը դեռ վաղ է, քանի դեռ չկան մշակված ընդհանուր մոտեցումներ, ստանդարտներ, և անհասկանալի է՝ ինչպես կարող են կիրառվել այդ սահմանափակումները:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում