Կայծակը ամենավտանգավոր և անհասկանալի երևույթն է: Այսպիսի կարծիք է հայտնել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու և «Կայծակը և նրա դրսևորումները» նախագծի մասնակից Ալեքսանդր Կոստինսկին: Նա չի հասկանում, թե ինչպես կարող է «փայլատակող գունդը» հայտնվել հենց ամպերում, թեև հետազոտությունը ցույց է տալիս որ նա այնտեղ չի կարող լինել:

Նշվում է, որ լիցքերը հաճախ հասնում են Երկրի մակերևույթ: Դա նշանակում է, որ ամպերում կան միլիոնավոր լարված վոլտեր: Յուրաքանչյուր վայրկյան մեր մոլորակի երկնքում հայտնվում են հարյուրավոր կայծակներ:
Գիտնականներին նաև հետաքրքրում է, թե ինչպես են էլեկտրական լիցքերը հայտնվում այլ մոլորակներում: Կայծակներն ուսումնասիրել են 2000-ականներին: Այդ ժամանակ պարզվել է, որ դրանք հայտնվում են 200 հազար կմ բարձրության շրջանում:

Գործընթացի ժամանակ ամպերի ներսում հայտնվում են ոչ միայն կայծակներ, այլև ռադիոճառագայթման բռնկումներ, որը տևում է ընդամենը մի քանի միկրովայրկյան: Գիտնականները դրանք անվանում են ներամպային լիցքեր:
Ալեքսանդր Կոստինսկու խոսքով՝ կայծակները թեև ուսումնասիվել են, սակայն մնում են շատ առեծվածային կողմեր, որոնց համաշխարհային միտքը դեռ չի հասել: Բացի այդ, այդ բնական երևույթը շատ վտանգավոր է, քանի որ դրա պատճառով հրդեհներ են բռնկվում, մահանում են մարդիկ և կենդանիներ, ինչպես նաև ոչնչանում են մեծ ծառեր:









































