Նեբրասկա նահանգի ոստիկանությունը հայտնաբերել է 54 կգ ֆենտանիլի խմբաքանակ Քիրնի քաղաքի շրջանում տրանսպորտային միջոցի թաքնված խցիկի ստուգման ժամանակ:

Առգրավված ֆենտանիլի արժեքը գնահատվում է ավելի քան 20 մլն դոլար: Դա Նեբրասկայի պատմության մեջ ամենախոշոր և ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն խմբաքանակներից մեկն է՝ նշվում է հաղորդագրության մեջ:
l

Տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղևորը Նյու Ջերսիից են: Նրանք կալանավորվել են թմրանյութերի պահման և փոխադրման կասկածանքով:







































