Կամուրջը, որը կապում է ԱՄՆ-ն ու Կանադան, դարձել է ևս մեկ կառույց, որը միացել է ողջ աշխարհում անցկացվող ակցիաներին՝ ի զորակցություն ուկրաինացիների զանգվածային ցույցերի:
VIDIA պորտալի փոխանցմամբ՝ Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաքի և Կանադայի Օնտարիո նահանգի Ֆորտ Էրի քաղաքի միջև ընկած Peace Bridge-ը հագել է դեղնակապտավուն «լուսային զգեստ»:
Այսպիսով՝ ԱՄՆ-ում իրենց զորակցությունն են հայտնել Կիևի ցույցերին՝ հաղորդվում է Բաֆալոյում ամերիկա-ուկրաինական «Ժողովրդական տուն» հասարակական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:










































