Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի շրջանակներում կայացած «Կարտախենա»-ի դեմ արտագնա հանդիպումից հետո կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ իր թիմն անչափ կարևոր հաղթանակ է տարել:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ը պարտվում էին 0:1 հաշվով, սակայն կարողացան 4 անգամ գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ տանել:
«Մինչ այս խաղը երկու անգամ անընդմեջ պարտություն էինք կրել: Իհարկե, մենք պարտավոր էինք հաղթել և թիմն արեց այն, ինչ պետք էր: Այս խաղում տեսա այն, ինչ ցանկանում էի: Նկատի ունեմ հանդիպման վերջին 20 րոպեները»,- ասել է արգենտինացի մասնագետը:





































