Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է երկրում 9 տարբեր բանկերի կողոպուտի մեջ կասկածվող տղամարդու: Այդ մասին տեղեկացնում է hronika.info-ն:

66-ամյա տղամարդը ձերբակալվել է Մադրիդի մոտակայքում գտնվող Խետաֆե հյուրանոցում: Իրավապահները կարծում են, որ այդ տղամարդը բանկեր է կողոպտել վերջին 35 տարվա ընթացքում: Նշվում է, որ վերջին կողոպուտները իրականացվել են Մադրիդում, Տոլեդոյում և Ալիկանտայում:

Տեղեկացվում է նաև, որ կասկածյալը կողոպուտներ է կատարել առանց դեմքը թաքցնելու: Նա պարզապես բանկի աշխատակիցներին ցույց է տվել ատրճանակը և առձեռն գումար պահանջել:








































