Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որը նվիրված է Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերին:
Այնտեղ ցուցադրվում են ոչ թե նրա մասնակցությամբ սեյվեր, ինչպես կարելի էր ենթադրել, այլ այն, ինչը գուցե այդքան էլ նկատելի չի եղել գերմանացի ֆուտբոլիստի խաղում: Նա, լինելով հիանալի դարպասապահ, կարողանում է նույնկերպ իրեն լավ դրսևորել նաև առաջին փոխանցում կատարելիս, մրցակցի գրոհը վաղաժամ ընդհատելիս` հաճախ դուրս գալով սեփական տուգանային հրապարակից, ու այլ իրավիճակներում:
Այլ կերպ ասած, Նոյերը չի սահմանափակվում միայն զուտ դարպասապահի համար նախատեսված գործառույթներ կատարելով:








































