Լոս Անջելեսում ձերբակալվել է 40-ամյա դերասան Փոլ Ուոքերի վթարի ենթակված Porsche Carrera GT-ի վրայից մի քանի դետալներ գողած տղամարդը:
Շրջանային շերիֆի գրասենյակ են դիմել մի քանի ականատեսներ, ովքեր տեսել են, թե ինչպես է երիտասարդ տղամարդը հետևում այն բեռնատարին, որը տեղափոխում է սպորտային մեքենայի կտորները:
Պարզվել է, որ դա 18-ամյա Ջեմեսոն Վիտին է: Քննիչները պարզում են հանցագործության պատճառները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Փոլ Ուոքերը զոհվել է նոյեմբերի 30-ին՝ ավտովթարից:
Հուղարկավորության վայրն ու ժամը դեռ հայտնի չէ:









































