Էքստրեմալ մարզաձևի՝ «բեյսջամփինգի» սիրահարը հազիվ է ողջ մնացել անհաջող թռիչքից հետո: 33-ամյա Թայեր Հիլին` Օհայո նահանգից, անձամբ է YouTube-ում Vimeo-ում տեղադրել իր անկումը փաստող տեսանյութը:
Յուտա նահանգի Մոալ քաղաքի մոտակայքում գտնվող ժայռից էքստրեմալ ցատկի ժամանակ նա դեմքով մի քանի անգամ հարվածել է ժայռին և ի վերջո անգիտակից վիճակում ընկել է գետնին:
Անկման հետևանքով նա ստացելէ բազմաթիվ կապտուկներ, ողնաշարի ու ազդրի կոտրվածք:








































