ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կանցկացվեն 2014-2015 թթ. Անվտանգության խորհրդի անդամի տեղի ընտրություններ, որից հրաժարվել է Սաուդյան Արաբիան, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ըստ էության ԱԽ ոչ մշտական անդամի տեղի միակ հավակնորդը Հորդանանն է: Մինչև հիմա միայն այս երկիրն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին տեղեկացրել իր թեկնածությունն առաջադրելու մասին: Չի բացառվում, որ քվեարկությունից առաջ քվեաթերթիկներում կներառվեն նաև այլ երկրներ, սակայն նրանք հաղթելու շատ քիչ հավանականություն ունեն: Առաջին հերթին այն պատճառով, որ դիվանագետների տեղեկատվության համաձայն՝ Հորդանանի թեկնածությունը հաստատվել է վերջինիս տարածաշրջանային խմբի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան պետություններից կողմից:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, որն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հրաժարվել է ԱԽ-ում իր տեղից «երկակի չափանիշների» քաղաքականության և միջազգային առանցքային խնդիրներ լուծելիս ԱԽ-ի անարդյունավետ աշխատանքի պատճառով:









































