Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն առաջին անգամ պատության մեջ ընդունել է մի բանաձև, որն ուղղված է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Բանաձևի օգտին է քվեարկել Խորհրդի 47 անդամ, 19-ը դեմ են քվեարկել, ևս երեք երկիր ձեռնպահ է մնացել: Կողմ քվեարկածների մեջ են եղել ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Բրազիլիան և լատինամերիկյան երկրները: Աֆրիկյան և իսլամական երկրները՝ Նիգերիայի և Պակիստանի գլխավորությամբ, կտրուկ քննադատության են ենթարկել նման բանաձևի ընդունումը` հայտարարելով, որ «այս ամենում ոչինչ չկա՝ կապված մարդու իրավունքների հիմնարար ազատությունների հետ»: