Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Հեղափոխության օրակարգը. ձայներն աշնանն են հաշվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր պատկերացմամբ՝ արտահերթ ընտրությունը պետք է անցկացնել աշնանը: Նա միաժամանակ ասել է, որ հարցն այդուամենայնիվ պետք է համաձայնեցնել մնացած քաղաքական ուժերի հետ: Խոսքը բնականաբար առաջին հերթին խորհրդարանում ընդգրկված ուժերի մասին է, որոնք պետք է քվեարկեն ընտրական ռեֆորմի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին: Ըստ այդմ, ժամկետը նույնպես պետք է համաձայնեցնել նրանց հետ:

Մյուս կողմից՝ ժամկետի հարցում մյուս ուժերն ունեն Նիկոլ Փաշինյանից տրամագծորեն տարբեր մոտիվացիա: Եթե Փաշինյանին անհրաժեշտ է արտահերթ ընտրությունն անցկացնել հնարավորինս արագ, ապա մյուս ուժերին շտապելն անհրաժեշտ չէ՝ թե՛ Ծառուկյանին, թե՛ ՀՅԴ-ին, թե՛ առավել ևս ՀՀԿ-ին: Բանն այն է, որ նրանց նախ՝ ժամանակ է պետք զուտ իրենց բաժնի նախապատրաստության համար, և գլխավորը՝ նրանք ժամանակին կապավինեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման ակնկալիքով կամ հույսով: Այդ վարկանիշը կնվազի երևի թե աներկբայորեն, բայց խնդիրը այստեղ այն է, թե ինչքան:

Ներկայումս Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, ըստ սոցհարցումների՝ մոտ 80 տոկոս: Եվ դա թերևս բավականին ամուր և, այսպես ասած, բովանդակալից 80 տոկոս է, քան, օրինակ, 2017 թվականի ապրիլին ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանի 86 տոկոսը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազումը պետք է տեղի ունենա առնվազն երկու բաղադրիչով՝ բովանդակության և զուտ թվաբանության կամ տոկոսային առումով: Հետևաբար սա բավականին ամուր վարկանիշ է և, այսպես ասած, հեշտ նվազողներից չէ: Բայց հենց այդ պատճառով էլ քաղաքական մյուս ուժերը, որոնք միանգամայն բնական, օբյեկտիվ, հասկանալի պատճառներով արդեն իսկ դիտարկվում են նրան մրցակից, և իրենք էլ դիտարկում են իրավիճակը այդ տեսանկյունից, չեն շտապի արտահերթ ընտրության ժամկետի հարցում: Համենայնդեպս, առայժմ չկա մոտիվացիա կամ պատճառ, որը նրանց կշտապեցնի:

Ըստ այդմ՝ դա խոշոր հաշվով դառնում է Նիկոլ Փաշինյանի կամ թավշյա հեղափոխության քաղաքական օրակարգային առաջնահերթություն՝ ձևավորել մյուս քաղաքական ուժերի մոտիվացիա կամ պատճառ, որը նրանց կբերի ոչ միայն ընտրական ռեֆորմի շուրջ արդյունավետության, այլ նաև արտահերթ ընտրության ժամկետի հարցում արագության: Դա հնարավոր է անել տեսականորեն երկու տարբերակով՝ ճնշման կամ համոզելու, փոխհամաձայնության: Կամ երկու տարբերակի համադրությամբ, երբ մեկի տեսական հնարավորությունը կարող է օգնել մյուսի գործնական արդյունք արձանագրելուն:

Մասնավորապես, հանրային ճնշման գործոնը կարող է բերել նրան, որ խորհրդարանում ներկայացված ուժերը կհասկանան ժամանակ ձգելու աննպատակահարմարությունը, գիտակցելով, որ ժամանակը կմաշի հենց իրենց վարկանիշը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի: Այդ դեպքում նրանք կգիտակցեն, որ այն, ինչ կարող էին ստանալ աշնանը, չեն ստանա, ասենք, գարնանը կամ՝ ավելի ուշ:

Այստեղ իհարկե շատ կարևոր է, թե ինչպես կհարաբերվի հանրության հետ Նիկոլ Փաշինյանը: Սխալ է խնդիրը կապել զուտ սոցիալական արդյունքին՝ հանրությունը ստանո՞ւմ է ինչ-որ նյութական հագեցում, թե՞ ոչ: Իհարկե, դա շատ կարևոր է, որովհետև մարդիկ ի վերջո օբյեկտիվորեն հեղափոխություն են անում լավ կյանքի համար: Մյուս կողմից, սակայն, հեղափոխությունը կարող է արվել դրա հիմքով, սակայն չի կարող պահվել ու պահպանվել այդ հիմքի վրա: Հետևաբար ներկայումս նոր կառավարությունը, առօրյա սոցիալ-տնտեսական խնդիրների առնչությամբ հանրությանը ազդակներ հղելով՝ տուգանքների համաներման հնարավորության, վարկերի հարցում օժանդակության հնարավորությունների քննարկման, ճանապարհային երթևեկության հարցում տուգանումների սահմանափակման և այլ հարցերով, պետք է հանրության հետ ունենա նաև հիմնարար երկխոսություն նոր հեռանկարների և խորքային օրակարգերի ձևավորման մասով:

Այստեղ թերևս միանգամայն օրինակելի վիճակ է կրթության ու գիտության ոլորտում, որտեղ նոր նախարարի շուրջն արդեն իսկ ձևավորվել է հանրային օրակարգային մշակումների բավականին պրոֆեսիոնալ միջավայր, ինչը անկասկած առավել ամրացնւմ է նոր նախարարին: Կա խնդիր ձևավորելու այդօրինակ միջավայրեր մյուս, հնարավորինս շատ ոլորտներում և ամբողջապես կառավարության շուրջը՝ իրավիճակը և հետագա զարգացումները կտրելով միայն սոցիալ-տնտեսական հագեցածության, խոշոր հաշվով, բավականին անկայուն թելից: Դրա հանրային ռեսուրսն առկա է, մնում է լինի կառավարության քայլը, և հանրության հետ երկխոսության նոր շերտի ձևավորումը թերևս բավականին ամուր բուֆեր կլինի Փաշինյանի և թավշյա հեղափոխության հեռանկարի համար:

Տեսնելով, որ ժամանակը իրականում չի աշխատում նրա դեմ, այլ հակառակը՝ աշխատում է ընդդեմ իրենց, քաղաքական մյուս ուժերը ստիպված կլինեն գնալ արագ համաձայնության, քանի որ արդեն նրանց խնդիրը կլինի ոչ միայն մեծ վարկանիշ ունեցող սուբյեկտ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական միավորը, այլ բավական պրոֆեսիոնալ սպասարկում ունեցող հանրային օրակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում