ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Բալկաններում ապակայունացնում են իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բոսնիայի հարցով մենք հասկանում ենք առկա վտանգները: Մենք կարծում ենք, որ Բալկանյան տարածաշրջանը շատ կարևոր է: Գիտենք, որ Ռուսաստանը ջանասիրաբար աշխատում է այնտեղ իրավիճակի ապակայունացման ուղղությամբ», – ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Ինչպես և թուրքե՞րը», – հարցրել է կոնգրեսականներից մեկը, և Պոմպեոն պատասխանել է. «Այո՛»:
Պետքարտուղարը հավելել է, որ իրենք աշխատում են ռազմավարության շուրջ, որը կնպաստի լավ իրավիճակի ստեղծմանը:







































