Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Միևնույն գետի սինդրոմը

Չինացիներն ասում են, որ անհնար է միևնույն գետ մտնել երկու անգամ: Նրանք նկատի ունեն, որ գետը միշտ հոսում է, ու այն ջուրը, որի մեջ մտնում ես, անցնում է, և այլևս գետը մտնելիս առնչվում ես նոր ջրի:

Այս օրերին Հայաստանում շատերն են սկսել բարձրաձայն հիշել կամ առնվազն մտորել 1998 թ.-ի իշխանափոխության տարբերակի և դրա հնարավոր կրկնության մասին: Այդ «հիշողությունների» կամ մտորումների պատճառը Հայաստանում բավականին թեժացող ներքաղաքական, ներիշխանական իրավիճակն է, որ տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային ակտիվության ֆոնին: Կարո՞ղ է, արդյոք, առկա իրավիճակը հանգեցնել ներիշխանական այնպիսի հակասությունների, որոնք դառնան 1998 թ.-ի նախադեպի կրկնության պատճառ:

Խոսքն այն մասին է, որ ղարաբաղյան հարցի առիթով սրվեն հակասությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, ու դա պատճառ դառնա, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության մեջ ունեցած իր մարդկային ռեսուրսի և տնտեսության մեջ ունեցած ֆինանսական ռեսուրսի օգնությամբ ստիպի Սերժ Սարգսյանին թողնել իշխանությունն իրեն: Հասարակական-քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են սկսել մտածել այդ մասին, համեմատություններ անցկացնել 1998 թ.-ի իրավիճակի հետ: Բայց պետք է նկատել, որ չնայած այդ շրջանակների մեծ մասը քննարկում է այդ հարցը, այդուհանդերձ եզրահանգումների առումով ակնհայտ մեծամասնություն կարծես թե չկա, և ինչքան որ հավանական է համարվում այդ տարբերակի կրկնությունը, այդքան էլ համարվում է անհավանական: Եթե փորձենք համեմատել առկա իրավիճակները, ինչը թերևս կարող է օգնել կողմնորոշվել հավանականության և անհավանականության միջև, ապա պետք է արձանագրենք, որ իրավիճակը գուցե ընդհանուր առումով համանման է, բայց բազմաթիվ կարևոր հանգամանքների տեսանկյունից էապես տարբերվում է 1998 թ.-ից:

Դիտարկենք միայն ներքին իրողությունները, որոնց տարբերությունը, թերևս, բավական է հասկանալու համար, որ 1998-ի կրկնությունը, մեղմ ասած, քիչ հավանական է, թեև չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ 1998-ին «քիչ հավանական» էր համարում իր առաջադրումը որպես ՀՀ նախագահի թեկնածու: Այդուհանդերձ, 1998 թ.-ին Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, այսինքն՝ ուներ իշխանության ռեալ լծակներ, ռեալ իրավասություններ ու լիազորություններ: 1998 թ.-ին կար Վազգեն Սարգսյան: Խոսքն այս պահին անձի և նրա որակական հատկանիշների մասին չէ, այլ իշխանության մեջ նրա գործոն լինելու: Այսինքն՝ կար պաշտպանության նախարար, որն ուներ քաղաքական մեծ ազդեցություն և խարիզմա հատկապես զինվորականության շրջանում, որոնց դերը 1997-98 թթ.-ների Հայաստանում բավական մեծ էր: Կար նաև Սերժ Սարգսյան, ով զբաղեցնում էր ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: Այսինքն՝ 1998թ.-ին գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմին հակադրվում էին հենց գործող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց լիազորությունները նախագահական չէին, բայց բավական էին, որպեսզի թույլ չտան լիարժեք իրականացնել նախագահական լիազորությունները:

Արդյո՞ք այդպիսի իրավիճակ է այժմ: Ճիշտ է, ներկայիս իշխանական համակարգում շատ են պաշտոնյաներ, որոնք, այսպես ասած, քոչարյանական կադրեր են, որոնք պատրաստ են նպաստել նրա քաղաքական ծրագրերին, բայց Ռոբերտ Քոչարյանի ֆորմալ իշխանության բացակայությունն էական հանգամանք է, որն անկասկած կաշկանդելու է այդ անձանց, ովքեր այդուհանդերձ արդեն բավական երկար ժամանակ է՝ երկու տարի տեղավորվել ու հարմարվում են Սերժ Սարգսյանի համակարգին, և ժամանակի ընթացքում նրանց մոտ, թերևս ներքուստ, ավելի ու ավելի է մարում Ռոբերտ Քոչարյանի համար Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու ցանկությունն ու պատրաստակամությունը: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն էլ այդ ցանկությունը բթացնելու համար հնարավորինս քիչ է նեղացրել այդ անձանց, թեև գուցե այն պատճառով, որ ցանկությունը վերջնականապես բթացնելուց հետո արդեն «նեղացնի» առանց իր համար որևէ ռիսկի: Այդպիսով, ի տարբերություն 1998 թ.-ի, 2010 թ.-ի ներիշխանական հակասության մի կողմի համար իշխանություն ասվածը հարաբերական հասկացություն է, թեև մինչև հիմա էլ բավական արդիական է քննարկումը, թե ի վերջո սա դեռ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ արդեն Սերժ Սարգսյանի իշխանությունն է:

Իհարկե, չի բացառվում նաև, որ ոչ մեկի իշխանությունն էլ չէ, այլ փաստացի անիշխանություն է, եթե նախագահի ընտրությունից երկու տարի անց էլ դեռևս քննարկվում է հարցը, թե, ի վերջո, եղածն ո՞ւմ իշխանությունն է: Ու դա, թերևս, 1998 թ.-ի համեմատ էական տարբերություններից մեկն է: Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, ինչ առկա է ընդդիմության դաշտում: 1998 թ.-ին երկրում չկար ընդդիմություն. 1996-ի ընտրությունից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այն գտնվում էր ցաքուցրիվ վիճակում, փաստացի գոյություն չուներ: Այդ իսկ պատճառով ներիշխանական հակասությունները ունեցան բավական ազատ դրսևորում, իսկ ընդդիմությունն էլ իր կոտրված լինելու պատճառով անկարող եղավ դառնալ այդ իրավիճակում ազդեցիկ քաղաքական գործոն, որը կարող էր լինել երրորդը, ընդ որում՝ ոչ ավելորդ, և օգտվել ներիշխանական այդ հակասության վիճակից: Ներկայումս իրավիճակն այլ է, կա ընդդիմություն՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, որը չնայած իր հարաբերական հանդարտությանը, այդուհանդերձ մնում է երկրում ամենամեծ հասարակական աջակցություն վայելող ու թերևս հենց հասարակական աջակցություն վայելող միակ ուժը, որը բավական կազմակերպված է, ունի քաղաքական փորձառություն, այդ թվում և իշխանական կյանքի, տիրապետում է թե՛ այդ, թե՛ ընդդիմադիր գործունեության հայաստանյան առանձնահատկություններին:

Դա նշանակում է, որ եթե լինի ներիշխանական կազմակերպված կամ ինքնաբուխ իշխանափոխության փորձ, ապա այդ գործընթացում ընդդիմությունը անխուսափելիորեն հանդիսանալու է լուրջ գործոն և այդ հանգամանքը անհնար է լինելու հաշվի չառնել իշխանության որևէ թևում: Այդ իրողությունը նույնպես կարևոր հանգամանք է, որը վկայում է, որ 1998 թ.-ի կրկնությունը, առավել ևս՝ նաև արդյունքի իմաստով, իսկապես քիչ հավանական է: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ չի լինի կրկնության փորձ: Ի վերջո, չի բացառվում, որ թեև հանգամանքների ակնհայտ անբարենպաստությանը, իշխանությունը ստիպված լինի գնալ այդօրինակ քայլի, որովհետև թե՛ ներքին՝ սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում, թե՛ արտաքին՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում առկա բարդ և լարված իրավիճակի հետագա էսկալացիայի պարագայում իշխանությունը կարծես թե առանձնապես չի ունենալու այլընտրանք ու ելքի այլ ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում