Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հունաստանի պաշտպանության նախկին նախարարի կինը փորձել է բանտում ինքնասպան լինել

Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Ակիս Ցոխաձոպուլոսի կինը՝ Վիկի Ստամատին, ով 12 տարվա ազատազրկման է դատապարտվել ամուսնու ֆինանսական հանցագործությունների գործով, փորձել է բանտում ինքնասպան լինել: Նրան հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է Capital.gr կայքը՝ հղում անելով փաստաբանին:

Նախկին նախարարի կինը պատիժ է կրում Աթենքի արվարձանի խիստ ռեժիմի «Կորիդալոս» բանտում: Նրա փաստաբանի խոսքով՝ տիկինը քնաբերի մեծ քանակություն է ընդունել այն բանից հետո, երբ նրան հայտնել են բանտի կանանց բաժանմունքից Թեբե քաղաքի կանանց բանտ տեղափոխելու մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ նախկին նախարարի կինը տևական ժամանակ բուժվել է հոգեբուժական կլինիկայում՝ կապված ինքնասպանության համախտանիշով ուղեկցվող լուրջ ընկճախտի հետ:

Փաստաբաններն անարդար են համարում դատավճիռը և կոչ են անում վերանայել այն՝ հայտարարելով, որ նախկին նախարարի կինը խիստ պատիժ է կրում ամուսնու ֆինանսական հանցագործություննրի համար, մինչդեռ լուրջ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող հարյուրավոր մարդիկ ազատության մեջ սպասում են վերաքննիչի որոշմանը:

Նախկին նախարարի դեմ դատը տևել է ապրիլից հոկտեմբեր: Նա մեղավոր է ճանաչվել մեղադրական բոլոր կետերով՝ ներառյալ կաշառակերության և հանցավոր ճանապարհով ստացած փողերի լվացումը: Դատարանը վճռել էր, որ նախկին նախարարը և ևս 16 ամբաստանյալներ անօրինական ճանապարհով ստացել են առնվազն 55 մլն եվրո կաշառք՝ 1997-2001թթ. ռուսական TOR-M1 ՀՕՊ համակարգերի և գերմանական սուզանավերի գնման պայմանագրերի կնքման ժամանակ:

11 ամբաստանյալների վճռի կատարումը հետաձգվել է: Անձամբ 75-ամյա Ցոխաձոպուլոսը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, իսկ նրա կինն ու դուստրը՝ 12 տարվա: Դատարանը նաև առգրավել է նրա գույքն ու պարտավորեցրել 1 մլն եվրոյի տուգանք վճարել: Ավելի վաղ Ցոխաձոպուլոսը 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել հարկային սխալ հաշվետվություն ներկայացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում