Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունից առաջ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ չի խուսափում «մահվան» խմբում հայտնվել:
«Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին, բայց նրանցից որևէ մեկից չենք վախենում:
Մինչ այսօր ահռելի աշխատանք ենք կատարել: Այժմ անհամբերությամբ սպասում ենք վիճակահանության արդյունքներին, որպեսզի տեսնենք, թե ովքեր կլինեն մեր մրցակիցները»,- ասել է Հոջսոնը:









































