ԱՄՆ–ում դեռահասին տուգանել են 37 միլիոն դոլարով` անտառի զանգվածային հրդեհի պատճառով, որը նրա մեղքով բռնկվել էր անցյալ տարի ԱՄՆ հյուսիս–արևմուտքում` Օրեգոն նահանգում։
15–ամյա տղան հրավառություն էր արել, որից չոր թուփը վառվել էր։ Արդյունքում հրդեհ էր բռնկվել, որը չէր հանդարտվում շուրջ երկու ամիս։ Կրակը տարածվել էր ավելի քան 19 հազար հա մակերեսով,– հաղորդում է The Independent պարբերականը։

Տուգանքը պետք է ծածկի կրակի մարման և տների վերանորոգման ծախսերը։ Բացի այդ, դատավորը տղային դատապարտել է 1920 ժամ հարկադիր աշխատանքի։
Տղայի փաստաբանը կոչ է արել «խելամիտ» տուգանք նշանակել` 37 միլիոնը երեխայի համար անհեթեթ գումար անվանելով։










































