Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց. «Մեր երկիրն այսօր սկսել է մասնակցային ժողովրդավարության ամրապնդման կարևոր փուլ, ինչը հնարավոր չէ որոշումների կայացման բոլոր մակարդակներում առանց կանանց բավարար ներկայացվածության»:
Նրա խոսքով՝ բարձրագույն կրթություն ունեցած կանանց 60 տոկոսի կարծիքն անտեսվում է որոշումներ կայացնելիս. «Ես ողջունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել այնպիսի նպաստավոր պայմաններ, որոնք պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կդարձնեն առավել ընդգրկուն»:
Նա նշեց, որ իրենց խմբակցությունը նախաձեռնում է ոչ ֆորմալ աշխատանքային խմբի ստեղծում, որի գործունեությունը միտված կլինի որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներգրավվածության աստիճանի արդյունավետության բարձրացմանը. «Կառավարությանն առաջարկում ենք կանանց հզոր ներուժը ներգրավել կառավարման համակարգում: Կանանց ներուժը չօգտագործելը ուղղակի շռայլություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































