Ավստրալիայի խոշորագույն հեռահաղորդակցական Telstra ընկերությունը տեղեկություններ է հավաքում հատուկ ծառայությունների համար՝ գրում է The Sydney Morning Herald թերթը:
Պարբերականի տվյալներով՝ երկրի բջջային և համացանցային կապի առաջատար օպերատորը տեղադրել և կիրառում է սարքեր՝ միլիոնավոր ավստրալացիների հեռախոսազրույցների, էլեկտրոնային հաղորդագրությունների ու SMS-ների գրանցման համար, և այդ տեղեկատվությունը կարող է փոխանցվել ազգային հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին:
Telstra-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ օրենքը պահանջում է երկրի բոլոր հեռահաղորդակցական ընկերություններից խելամիտ աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին ու հետախուզությանը:
Պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցները գաղտնալսելու և էլեկտրոնային նամակները կարդալու համար դատական արտոնություն է պահանջվում, սակայն այս դեպքում, երբ ֆիքսվում են համարները, զրույցի տևողությունը, մարդկանց էլեկտրոնային հասցեները՝ սահմանափակումներ չկան:









































