Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Կիևի և Երևանի համար ապագայի դուռը դեռևս կիսաբաց է». դը Վաալ

«Որտե՞ղ են ղազախները: Այս հարցը կարող է մի փոքր անտեղի հնչել Ուկրաինայում շարունակվող և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մոլեգին իրադարձություններից հետո: Պետք չէ, սակայն, զարմանալ, որ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասելու որևէ բան չուներ այս կապակցությամբ»:

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն այսպես է սկսում հիմնադրամի կայքում հրապարակված «Ոչ՝ Եվրոպային, բայց նաև՝ Մաքսային միությա՞նը» խորագրով իր հոդվածը, որտեղ շեշտում է՝ քանի որ այս շաբաթվա ընթացքում բոլորը կենտրոնացած են Ռուսաստանի և Պուտինի կողմից իր երկրի «հարևանությունը» վերաձևավորելու վրա, ապա Ղազախստանի և Բելառուսի լռությունն անհարմար եղանակով հիշեցում է այն մասին, որ Եվրասիական միությունը նախատեսվում էր որպես համատեղ ծրագիր, և որքան ավելի շատ է Պուտինը տեղ զբաղեցնում լուրերի վերնագրերում, այնքան հասկանալի է դառնում, որ դա այդպես չէ:

«Ռուսաստանը հասել է իր առաջին նպատակին: Այն է՝ կանխարգելել Ուկրաինայի և Հայաստանի կողմից Վիլնյուսում Արևելյան գործընկերության կայացած գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը»,- գրում է դը Վաալը՝ հիշեցնելով, որ, ըստ էության, Մոլդովան Ռուսաստանի համար շատ ավելի բարդ խնդիր է ներկայացրել, և Մոսկվան «ձեռքը քիչ թե շատ քաշել է» Վրաստանից:

Վերլուծաբանի համոզմամբ՝ նույնիսկ այժմ Կիևի և Երևանի համար ապագայի դուռը դեռևս կիսաբաց է, քանի որ «մայրաքաղաքներից յուրաքանչյուրում այդ ուղղությամբ երեք տարի աշխատանքներ են տարվել, և գործընթացը հնարավոր է բավականին արագ վերսկսել»:

Պուտինի ծրագրի երկրորդ մասը, այն է՝ Ուկրաինան ու Հայաստանը Մաքսային միության մեջ ներառելը, դը Վաալի կարծիքով՝ շատ ավելի դժվար է իրականացնել:

«Ուկրաինայի դեպքում նախագահ Վիկտոր Յանուկովիչը հստակ ցանկանում է հնարավորինս հետաձգել այդ մասին ցանկացած որոշում, և այս շաբաթվա իրադարձությունները միայն կխորացնեն «ոչ այս կողմ, ոչ էլ այն» ուղին բռնելու իր վճռականությունը: Ռուսաստանը, բացի այդ, ըստ էության պատրաստ չէ 45 միլիոն բնակչություն ունեցող երկիրն իր տնտեսության մեջ տնտեսական վերաինտեգրման հսկա մարտահրավերի»,- գրում է «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբանը:

«Հայաստանի դեպքում միության այլ անդամների հետ համատեղ սահման չունեցող երկիրը Մաքսային միության մեջ ներառելու տնտեսական հիմնավորումն այնքան էլ հստակ չէ: Գործարքն ակնհայտորեն նախ վերաբերում է անվտանգությանն ու քաղաքականությանը, ապա նոր՝ առևտրին: Երկու կառավարությունները ստեղծել են աշխատանքային խմբեր՝ Հայաստանը նոր միության մեջ ներառելու գործընթացն արագացված կարգով իրականացնելու համար, սակայն մինչ այժմ կատարված ամբողջ աշխատանքն իրականացվել է հայ-ռուսական երկկողմ հիմքերով»,- ասված է դը Վաալի հոդվածում:

Փորձագետը հիշեցնում է, որ դեռևս հոկտեմբեր ամսին նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն շատ ավելի քիչ պատրաստակամ էին սատարելու Մաքսային միություն Հայաստանի ընդունմանը, քան Ռուսաստանի նախագահ Պուտինը:

«Լուկաշենկոն հրապարակայնորեն կասկածում էր, որ Հայաստանը կարող է գալիք տարվա ընթացքում միանալ (Մաքսային միությանը): Մեկ ամիս անց նա այցելել էր Բաքու և Ադրբեջանում ընդունող կողմին հայտնել, թե շատ ավելի մոտ հարաբերություններ ունի նրանց, այլ ոչ թե Հայաստանի հետ՝ նշելով, որ «մենք ունենք աշխարհակարգի շուրջ միևնույն պատկերացումը»: Նազարբաևն իր հերթին ասել էր, թե՝ «մենք զգուշությամբ ենք վերաբերվում նոր անդամներ ընդունելուն»,- գրում է հեղինակը:

«Այժմ Ղազախստանի խորամանկ նախագահը պետք է նայի Կիևի Մայդանում տիրող իրավիճակին և հարց տա իրեն՝ ո՞ր ուղին է ինքը սատարում»,- եզրափակում է իր հոդվածը «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում