«Սպարտակ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է մոսկովյան ակումբի` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում այս պահին 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու շուրջ:
«Առաջնությունն ավարտվում է ոչ թե Ամանորին, այլ մայիսին: Դրան դեռ երկար ժամանակ կա: Այդքան էլ կարևոր չէ, թե դու որ հորիզոնականն ես զբաղեցնում կես ճանապարհին: Գլխավորը, թե ինչպես ես ավարտում:
Եթե մրցաշրջանն ավարտենք 3-րդ տեղում, ոչ ոք ուրախ չի լինի: Բայց այս պահի դրությամբ դա լրիվ ընդունելի արդյունք է: Առաջին հորիզոնականից մեզ բաժանում է ընդամենը 3 միավոր: Դա այդքան էլ շատ չէ»,- ասել է Օզբիլիսը «Советский Спорт»-ի հետ զրույցում:






































