Պաշտոնական տվյալներով՝ 1990 թվականից Գերմանիայում նեոնացիստները սպանել են 60 մարդու: Քննադատները մեղադրում են կառավարությանը նրանում, որ այն կա՛մ թերագնահատում է երկրում քսենոֆոբիայի մասշտաբները, կա՛մ միտումնավոր նվազեցնում է իրական թվերը: Այս մասին հայտնում է The Local-ը:
Գերմանիայի ոստիկանությունը վերադարձել է 3300 չբացահայտված սպանության գործերին, որոնք իրականացվել են 1990-2011 թվականներին: Փորձագետները պարզել են, որ 746 հանցագործությունները, որոնց հետևանքով զոհվել է 849 մարդ, վերանայման կարիք ունեն: «Կա հիմք ենթադրելու, որ սպանությունների հիմքում ռասայական ատելությունն է եղել»,- հայտարարել են Գերմանիայի ՆԳՆ-ում:
Խորհրդարանում «Կանաչների կուսակցության» առաջնորդ Կատրին-Գեինգ Էկարդտը հայտարարել է, որ իշխանությունները միանգամայն սխալ են գնահատում աջ ծայրահեղականների կողմից իրականացվող բռնությունների իրական մասշտաբները:
Նրա հետ համաձայնել է քսենոֆոբիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Ամեդեու Անտոնիոն: Նա կոչ է արել պաշտոնյաներին «նայել փաստերի երեսին», քանի որ ծայրահեղական բռնությունը վիթխարի խնդիր է երկրի համար:







































