Թենեսի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ աֆրիկյան արմատներ ունեցող ամերիկացիները ավելի բավարարված են իրենց աշխատանքով, քան նրանց սպիտակամորթ գործընկերները, չնայած այն հանգամանքին, որը վերջիններս աշխատավայրում ավելի շատ մոտ ընկերներ ունեն՝ հաղորդում է The Los Angeles Times-ը:
Հետազոտությանը մասնակցել է Թենեսի նահանգի պետական ձեռնարկությունների 1200 աշխատակից: Կամավորներին հարցրել են, թե որքան հաճախ են իրենք բավարարվածության, ուրախության զգացում ունենում աշխատավայրում: 5 միավորանոց սանդղակով աֆրոամերիկացիները այն գնահատել են միջին 3.42 միավոր, իսկ եվրոպական ծագում ունեցող նրանց գործընկերները՝ 3.28:
Միևնույն ժամանակ, սևամորթները աշխատավայրում ավելի քիչ ընկերներ ունեն: Ձեռնարկություններում, որտեղ փոքրամասնության չափաբաժինը կազմում է առնվազն 13%, սևամորթները իրենց գործընկերների 39%-ին համարում են «մոտ ընկեր», այն դեպքում, երբ սպիտակամորթների մոտ այդ ցուցանիշը կազմում է 61%:







































