ԱՄՆ-ի Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ մոծակների խայթոցները մարդու օրգանիզմում մի շարք անսովոր իմունային ռեակցիաներ են առաջացնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Neglected Tropical Diseases ամսագրում:

Գիտնականները համեմատել են փորձարկման ենթարկված կրծողների ցուցանիշները փորձարկման չենթարկվածների ցուցանիշների հետ և հայտնաբերել են, որ մոծակի խայթոցը կենդանիների օրգանիզմում բարդ և տարատեսակ ռեակցիաներ է առաջացրել: Այսպես օրինակ՝ ակտիվացել են օրգանիզմի իմունային արձագանքի համար պատասխանատու մոլեկուլները՝ ցիտոկինները:

Մոծակի խայթոցների ազդեցությունը պահպանվել է մինչև 7 օր: Գիտնականների կարծիքով՝ հետազոտությունը թույլ կտա կանխելու տարբեր հիվանդությունների տարածումը:









































