ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելի անվտանգության շահերն անվանել է առանցքային գործոն, որը սահմանում է ամերիկյան դիրքորոշումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում, և խոստացել է հոգալ, որ Իսլամական Հանրապետության հանդեպ գործող առանցքային պատժամիջոցներն ուժի մեջ մնան՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Այս բանակցություններում Իսրայելի անվտանգությունը գլխավորում է մեր օրակարգը»,- հայտարարել է պետքարտուղարը, ով ժնևյան պայմանավորվածությունների ստորագրումից հետո առաջին այցով ժամանել է Երուսաղեմ:
Նրա խոսքերով՝ պատժամիջոցի ռեժիմը, որը շոշափում է Իրանի նավթի և բանկային ոլորտը, ամբողջությամբ պահպանվել է:
Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները դժգոհ են Իրանի և միջազգային «Վեցյակի» միջև ձեռք բերված նախնական համաձայնությունից և փորձում են հասնել վերջնական գործարքի չափանիշների խստացմանը:











































