Հարավային Կորեայում ջուրն է իջեցվել երբևէ կառուցված՝ հեղուկ բնական գազ տեղափոխող ամենամեծ նավի կորպուսը, որը պատկանում է Shell նավթային ընկերությանը:
Նավի երկարությունը գերազանցում է Նյու Յորքի The Empire State Building երկնաքերի բարձրությունը (443 մ), ջրողունակությունը ավելի քան 600 հազար տոննաէ, հայտնում է BBC-ն:
Լողացող հարթակը կոչվում է Prelude: Այն շահագործվելու է 25 տարի Ավստրալիայի հյուսիս-արևմտյան ափերին:
Բացի Shell-ից՝ նախագծին մասնակցում են ճապոնական Inpex-ն ու կորեական KoGas-ը:
Prelude-ը բառիս բուն իմաստով ծովագնաց նավ չէ, քանի որ չունի սեփական շարժիչ, ու պետք է տարվի նշանակետ:
Shell-ը հայտարարել է, որ այդ հարթակի միջոցով հնարավոր կլինի արդյունահանել այնքան բնական գազ այն ծավալներով, որ բավական կլինի Հոնկոնգի չափերով քաղաքի էներգետիկ կարիքները բավարարելու համար:
Ընկերության գնահատականներով՝ գործարանը արտադրելու է տարեկան մոտ 3,6 մլն տոննա հեղուկ բնական գազ:











































