Մայիսի 19-ին, Արզամասում, Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ լույսն անջատվել է։ Այս մասին հաղորդել է Կիրկորովը սոցցանցի իր էջում։

«Արտակարգ իրավիճակը երեկվա համերգին, Արզամաս քաղաքում, չփչացրեց ոչ մեր, ոչ հանդիսատեսի տրամադրությունը։ Լիակատար հոսանքազրկումը տեղի ունեցավ համերգի վերջին րոպեների ընթացքում, բայց այնուամենայնից, մեկ ժամվա ընթացքում, մութ դահլիճում, միացված հեռախոսների լույսերի ներքո ես, իմ կարծիքով, ամենամեծ թվով ինքնագրերն եմ տվել իմ ողջ կյանքի ընթացքում, այդպիսով փորձելով ինչ որ կերպ հարթել անախորժությունը, որը իհարկե, մեր մեղքով չէր տեղի ունեցել… Շնորհակալ եմ սիրելի հանդիսատեսին համբերության և ըմբռնման համար»,– գրել է Կիրկորովը։










































