Բելգիայի Ներկայացուցիչների հանձնաժողովը հավանություն է տվել Բելգիայի կրկեսներում վայրի կենդանիներ՝ առյուծներ, վագրեր, փղեր պահելու ու նրանց ելույթները արգելելու մասին օրինագծին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Համապատասխան օրենքը՝ ուղղված կենդանիների առողջության պահպանմանը, նախապատրաստել է երկրի առողջապահության նախարար Լորետ Օնկելինկուսը:
Օրինագիծը նախատեսում է, որ կրկեսի արենայում ելույթ ունենալ թույլատրվելու է միայն կենդանիների որոշ տեսակների ու թռչունների, պայմանով, որ ապահովվեն նրանց պահման նվազագույն չափանիշները, հայնում է RIA Novosti-ն:
Իրենց հերթին, բելգիական կրկեսների տերերը կարծում են, որ եթե օրենքը ուժի մեջ մտնի, ապա դա հավասար կլինի եկամուտների կորուստի, քանի որ հանդիսատեսի մեծ մասը գալիս է դիտելու հենց վագրերին, առյուծներին ու փղերին:










































