«Նորվիչ»-ի դեմ խաղից հետո «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է լրագրողների հարցերին: Հիշեցնենք` նշված խաղում ֆուտբոլիստը պոկեր է ձևակերպել:
««Լիվերպուլ»-ը կկատարի իր առջև դրված խնդիրները: Ձգտում եմ ավելի հզորացնել թիմս: Իմ գործը գոլեր խփելն է, որոնք թույլ կտան թիմիս շարունակել հաղթել և բարձր տեղեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակում:
Երջանիկ եմ, որ խաղում եմ Անգլիայի Պրեմիեր Լիգայում` աշխարհի լավագույն լիգայում: Չեմ կարող ասել, կնվաճենք մենք տիտղոսը, թե ոչ, բայց կանենք հնարավորը` մրցաշարային աղյուսակի վերին հատվածում տեղ զբաղեցնելու համար»,- ասել է Սուարեսը:




































