Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նոր քաղաքական կատակերգության մեջ կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը: Սցենարի հեղինակները ֆիլմում Էնիսթոնի համար առաջին տիկին են նաև նախատեսել՝ տեղեկացնում է Variety-ն:

Բազմասերիալանոց «Առաջին տիկնայք» ֆիլմը նկարահանվում է Netflix հեռուստաընկերության պատվերով: Սցենարի հեղինակը Թիգ Հոթարոն է իր կնոջ՝ Ստեֆանի Ալլինիի հետ:
Սցենարը նախատեսում է ԱՄՆ առաջին կին նախագահի ընտրություն, որն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Գլխավոր հերոսուհիները պետք է ապացուցեն, որ ցանկացած ուժեղ կնոջ հետևում կանգնած է մեկ այլ ուժեղ կին:








































