Այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Կիևում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հայտարարել է կազմակերպության ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար:
«Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը, որպեսզի օգնենք Վրաստանի, Մոլդովայի բնակչությանը և ուշադրություն դարձնենք Լեռնային Ղարաբաղի վրա»,- ընդգծել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա նաև նշել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև սկսված երկխոսությանն աջակցելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները վերջին 2 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում: