Կանադացի գիտնականները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ուսումնասիրել են նյարդային մեխանիզմները և ապացուցել երկլեզու մարդկանց և երաժիշտների հիշողության և ուշադրության գերազանցությունը՝ գրում է life.ru-ն:
Հետազոտական փորձերի ընթացքում մասնակիցները պետք է մտապահեին երկու տեսակ ձայն և լսումների մի քանի փուլից հետո տարբերել նման ձայները: Ընդ որում այդ ձայները եղել են առօրեական՝ հազի, ծորակից հոսող ջրի, ֆլեյտայի և այլն:
Արդյունքում պարզվել է, որ երկլեզու մարդիկ և երաժիշտները ավելի արագ են պատասխանում և ավելի դիպուկ:








































