Sunday, 21 06 2026
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր

Աշոտյանը երախտագիտություն է հայտնել սլովակ ժողովրդին ՝ պատմական արդարությանը սատար կանգնելու համար

Պաշտոնական այցով Սլովակիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սեյրանյանը: Դուշան Չապլովիչը, ողջունելով հայկական պատվիրակությանը, հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառների զարգացմանը:

Նախարարն իր խոսքում նշել է նաև, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան` քաջ ծանոթ է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը և հատկապես այն ողբերգական իրադարձություններին, որոնք պատուհասել են հայ ժողովրդին անցյալ դարի սկզբին:

Նախարար Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ Սլովակիայի Հանրապետությունն այն երկրներից է, որի Ազգային ժողովը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի անունից երախտիքի խոսք է հղել սլովակ ժողովրդին՝ պատմական արդարությանը սատար կանգնելու և իր վերաբերմունքն արտահայտելու համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով երկկողմ կրթական համագործակցության ընդլայնմանը, կարևորել է համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում: Նշվել է բուհական կրթության ոլորտում ուսանողների կրթաթոշակային փոխանակումների, դասախոսական անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի իրականացման և միջբուհական կապերի զարգացման մասին: Կողմերը նշել են, որ գիտության բնագավառում համագործակցության համար հեռանկարային են համատեղ ֆինանսավորմամբ գիտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը:

Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձման շրջանակում կատարված աշխատանքներին` այս համատեքստում կարևորելով հատկապես փորձի փոխանակումը: Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչն ընդգծել է, որ իբրև Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր` Սլովակիան ևս քվեարկել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու օգտին և այժմ օգտակար է համարում կուտակված փորձի արդյունավետ փոխանակումը եվրոպական կրթության տարածքի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցերը. սլովակյան կողմը հետաքրքրվել է հատկապես Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման ծրագրով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` աջակցել Հայաստանի դպրոցներում կիրառվող «Շախմատ» առարկայի ձեռնարկներն ու ծրագրերը փորձնական նպատակով Սլովակիայում ներդնելու:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել նախապատրաստել հուշագիր` կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ, որտեղ կներառվեն հանդիպման ժամանակ քննարկված բոլոր հարցերը: Սլովակյան կողմն առաջարկել է նախաձեռնություն ցուցաբերել՝ ներգրավելու հայկական բուհերը Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:

Նախարար Ա. Աշոտյանն իր սլովակ գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում