«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները, ովքեր հիմնականում տարբեր ընկերություններում աշխատող երիտասարդներ են այսօր ընտրել էին բողոքի այլ տարբերակ՝ երթ մեքենաներով և դրոշներով:
Նրանք այդ մասին նախօրոք հայտարարություն էին տարածել, իսկ այժմ հավաքվել են Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում, որտեղից էլ մեկնարկեց երթը:
Ակցիայի մասնակիցները ՀՀ դրոշներից բացի նաև հատուկ դրոշներ են պատրաստել, որի վրա կապույտով գրված է «Մենք դեմ ենք պարտադիրին»: Այդ դրոշները փակցվում են մեքենաներին:
Մանրամասները՝ տեսանյութում








































