Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը ցավում է, որ վերջին խաղերից հետո թիմի մասին սկսել են վատ արտահայտվել:
«Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք աշխատում, սակայն բացասական մթնոլորտը վատ է անդրադառնում մեզ վրա: Մենք չենք կարող լավ խաղ ցուցադրել նման պարագայում: Անհիմն քննադատություններն արդեն գերազանցում են թույլատրելի սահմանը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ողջ աշխարհը կորցրել է վստահությունը մեր նկատմամբ: Բայց «Բարսելոնա»-ն դեռ կցուցադրի իր հնարավորությունները»,- ասել է ֆուտբոլիստը:









































