ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վրաստան կայցելի 2014թ. գարնանից ոչ ուշ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն:
Նրա խոսքերով՝ առկա են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացման բոլոր հիմքերը, ինչպես նաև այն, որ այդ համագործակցությունում սկսվի «որակապես նոր փուլ»:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը: Փանջիկիձեի խոսքերով՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամբողջ ոլորտը և Վրաստանի և ՌԴ-ի միջև փոխգործակցության վիճակը:








































