ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքում (Տեխասի նահանգ) ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները սխալմամբ նետել Է տարրական դպրոցի տանիքի վրա: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, դպրոցի տանիքածածկին աննշան վնաս Է պատճառվել, հաղորդում է Fox News-ը։
Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին: Ուղղաթիռը մեկնել Էր Ֆորտ Բլիս ռազմակայանից: Հեռուստաալիքը չի ճշտում, թե ինչն Է հանգեցրել միջադեպին. տեխնիկական խափանումը թե օդաչուի սխալը: Ռազմակայանի հրամանատարությունն արդեն ներողություն Է խնդրել պատահարի համար եւ խոստացել Է վերանայել ռազմական բեռների փոխադրման երթուղիները, որպեսզի դրանք հնարավորինս չանցնեն քաղաքացիական օբյեկտների վրայով:
Ուղղաթիռից նետված ամբողջ ռազմամթերքը, դրա քանակությունն ու տիպը չեն ճշտվում, հավաքել են տեղի ոստիկանության աշխատակիցները, իսկ այնուհետեւ դրանք հանձնել իրենց զինվորական գործընկերներին:











































