Tuesday, 16 06 2026
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել

Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական 90-ամյակին նվիրված միջոցառումը՝ Երևանում (տեսանյութ)

2013 թ-ին լրանում է լեգենդար երգչուհի Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական 90-ամյակը: Այդ առիթով ամբողջ աշխարհում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել Կալասին նվիրված միջոցառումներ:

«Ուրախ ենք նշել, որ Հայաստանը նույնպես առիթ կունենա դեկտեմբերի 8-ին տոնական միջոցառումով նշելու Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական տարին և այդ առիթով շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանությանը համերգի իրականացման և աջակցման գործում: Շվեյցարիայից Երևան կժամանի ճանաչված երգչուհի Վարդուհի Խաչատրյանը, ով կատարելու է Կալասի երգացանկի հանրահայտ օպերային արիաներ: Այս տարվա ընթացքում Վարդուհի Խաչատրյանը բեմել է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող Մարիա Կալասին նվիրված հոբելյանական համերգներին և փառատոններին և առաջիկա համերգով իր շրջագայությունը կեզրափակի իր հայրենի քաղաքում` Երևանում: Այդ երեկո Վարդուհի Խաչատրյանին կնվագակցի ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով մի քանի տարի է, ինչ բացառապես համագործակցում է Վարդուհի Խաչատրյանի հետ` որպես երգչուհի-մենակատար»,- ասում է երաժշտական մենեջեր, միջոցառման համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:

Վարդուհի Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է նաև 2001 թ. Աթենքում տեղի ունեցած Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթը, որտեղ Երգչուհին արժանացել է Գրան Պրի մրցանակի: Նա երգել է բազմաթիվ հեղինակավոր այնպիսի փառատոններում, ինչպիսիք են «Festival Castell de Peralada» (Իսպանիա), «Musicastello» և «Festival Euro Mediterraneo» (Իտալիա), «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» և «Festival d’Ambronay» (Ֆրանսիա) փառատոններին, երգել է այնպիսի աշխարհահռչակ երգիչների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալիեն, Խոսե Կուրան, Անգելա Ջորջուն և այլք: Վարդուհի Խաչատրյանը շրջագայում է աշխարհի հեղինակավոր սրահներով` այնպիսիք, ինչպիսիք են Լոնդոնի Ropyal Albert Hall-ը, Փարիզի Salle Gaveau-ն, Ժնևի Victoria Hall-ը, Մոնթրյոի Auditorium Stravinsky-ն և այլն: Նրա կատարումները հեռարձակվել են տարբեր երկրների ռադիո և հեռուստաալիքներով, այդ թվում նաև դասական երաժշտության հանրահայտ ֆրանսիական MEZZO հեռուստաալիքով և գերմանական KLASSISCH հեռուստածրագրով:

Հիշեցնենք, որ համերգը տեղի կունենա 2013 թ. դեկտեմբերի 8-ին, ժամը` 19:30, Կոմիտասի անվան կամերային տանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում