Հաղորդավար Քլարք Գայֆորդը կրթական Young Ocean Explorers հաղորդման ժամանակ կռվել է շնաձկան հետ։ Ստորջրյա «գոտեմարտի» լուսանկարը նա հրապարակել է Twitter-ի իր էջում։
Լուսանկարում Գայֆորդը մակագրել է, թե որտեղ է ինքը և որտեղ՝ շնաձուկը։ Լուսանկարում նաև երևում է, որ հեռվում լողացող դելֆինը օգնության չի շտապել մարդուն։
So it turns out that not only do Dolphins not help, they actually quite like watching.
A childhood myth is ruined. pic.twitter.com/yWZPeD9fGJ— Clarke Gayford (@NZClarke) May 16, 2018
«Պարզվում է, որ դելֆինները ոչ միայն չեն օգնում, այլև նրանց իսկապես դուր է գալիս հետևելը։ Մանկությունից եկած առասպելն ի չիք է»,-մակագրել է նա լուսանկարը։








































