Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել ամենասուր հարցերը, այդ թվում՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, հայտնում է Ria Novosti-ն:
«Ես ընդունում եմ, որ երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, այդպիսի առաջարկներ կարող են հնչել: Ես կարծում եմ՝ մենք պատրաստ ենք քննարկել դրանք»,- նշել է նա:
Արբուզովը խուսափել է պատասխանել՝ արդյոք ինքն անձամբ հնարավոր համարո՞ւմ է նախագահի արտահերթ ընտրությունները:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ընդդիմությանն առաջարկել էր ընդգրկվել պատվիրակության կազմում, որը կմեկնի ԵՄ՝ Ասոցացման համաձայնագիրը քննարկելու:











































