Կիևի դատախազությունը նախագահի նստավայրի մոտ անկարգությունների ժամանակ լրագրողներին ծեծելու համար քրեական գործ է հարուցել «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների դեմ, փոխանցում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Կիևի դատախազության մամլո ծառայությանը:
Ուժայիններին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք կառաջադրվի:
Դատախազությունը տուժած լրագրողներին խնդրում է համագործակցել հետաքննության հետ՝ գործընթացի ձգձգվելուց խուսափելու համար:
Անկարգությունների ժամանակ տուժել է ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչ:
Այսօր Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը հրահանգել է ցուցարարների նկատմամբ ուժ չգործադրել:






































