Հերթական գեղեցկուհին է հայտնվել երիտասարդ սրտակեր Ջասթին Բիբերի կողքին:
All That Matters տեսահոլովակում, որի պրեմիերան նախօրեին է կայացել, երգիչը սիրահետում է մոդել Քայլին Ռուսոյին:
Երիտասարդը գործի է դնում իր ողջ գրավչությունը՝ մերկ մարմնից մինչև մոտոցիկլետ և ռոմանտիզմ: Իմիջիայլոց, աղջիկը նրանից հետ չի մնում՝ էրոտիկ պարելով կաշվե շորտով և տոպով:
Նշենք, Բիբերը խոստացել է Ծննդյան տոներին «արտասովոր բան» թողարկել:









































