«Միլան»-ի ու Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հուսով է, որ իր գործողությունները չեն ստեղծի այնպիսի հասարակական աղմուկ, ինչպիսին եղել է մինչ այժմ: Նա խոստովանել է, որ ցանկանում է ապրել «նորմալ մարդու պես»:
«Ես ցանկանում եմ ապրել, ինչպես նորմալ մարդ: Մենք այժմ դժվարին ժամանակահատվածում ենք ապրում, հատկապես դա վերաբերում է ինձ: Հաճախ անգամ սոցիալական ցանցերում արված մարզիկների գրառումներից փորձում են ինչ-որ թաքնված ենթատեքստ գտնել: Սակայն իրականում ամեն ինչ այդպես չէ:
Հնարավոր է, դա բացատրում է, թե ինչու եմ հայտնվել Times-ի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ մարցկանց ցուցակում: Ես գիտեմ, որ դա լավ է, բայց ցանկանում եմ ապրել նորմալ մարդու պես»,- ասել է Բալոտելին:









































