Այն կարծիքը, թե ավելորդ քաշը կարող է օգտակար լինել առողջության համար, մոլորություն է՝ պարզել են կանադացի գիտնականները:
Ճարպակալումը վտանգավոր է նույնիսկ երբ խոլեստերինը, արյան ճնշումն ու արյան մեջ շաքարի պարունակությունը նորմայի սահմաններում են:
Այս են վկայում ավելի քան 60 000 մարդկանց հետազոտության արդյունքները, փոխանցում է ВВС-ն:
Ավելի վաղ կածիք կար, որ ավելորդ քաշը վտանգավոր չէ, եթե մնացած առումներով մարդն առողջ է:
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ նրանք, ովքեր նյութափոխանակության խնդիրներ չունեն, բայց տառապում են ճարպակալմամբ, ռիսկի այլ գործոններ ունեն, որոնք ժամանակի ընթացքում ուժեղանում են:









































