Samsung Galaxy S5-ի մետաղական կաղապարը կպատրաստի թայվանական Catcher ընկերությունը, որը հայտնի է որպես MacBook Air, iPhone 5S, iPad mini 2 և HTC-ի սարքավորումների համար մետաղական բաղկացուցիչների արտադրությամբ:
Լուրերն այն մասին, որ Samsung-ը կարող է պայմանագիր կնքել Apple-ի գործընկերոջ հետ, հայտնվել էին սեպտեմբերին: Ինչպես սպասվում է, պրեմիում նյութերից պատրաստված S5-ի կաղապարների արտադրությունը կսկսվի դեկտեմբերին: